ՌԴ-ն Վրաստանի հետ հարաբերություններում կգնա այնքան հեռու, որքան պատրաստ կլինի Թբիլիսին․ Զախարովա
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ և կգնա այնքան հեռու, որքան պատրաստ կլինի Թբիլիսին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta-ն:
«Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, ապա մենք պատրաստ ենք դրանց վերականգնմանը։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ վրացական կողմը։ Մեզ համար այստեղ սահմանափակումներ չկան», - ընդգծել Է դիվանագետը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերություններում ստիպված է գործ ունենալ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակների «հրեշավոր Ժառանգության» հետ: Նա հավելել է, որ Մոսկվան վերջին տարիներին զգալի քայլեր է կատարել Թբիլիսիի հետ հարաբերություններում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ