ՌԴ-ն հայտնել Է Ռուսաստան-ԱՄՆ երկխոսութունը խափանելու փորձերի մասին
Ռուսաստան
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումը հաջող է անցել՝ չնայած դրսից երկխոսությունը խափանելու փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է Известия-ն։
«Հանդիպումը չափազանց արդյունավետ էր։ Բայց, ինչպես նախկինում ասել եմ, շատ մարդիկ, կառույցներ, երկրներ փորձում են խափանել մեր երկխոսությունը ԱՄՆ-ի հետ», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Դմիտրիևը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են մշտական հարձակումների և ապատեղեկատվության բարդ պայմաններում, իսկ ԱՄՆ-ում ակտիվ քարոզչություն է իրականացվում Ռուսաստանի դեմ: «Ուստի Մոսկվայի դիրքորոշումն ուղղակիորեն ամերիկյան ղեկավարությանը հասցնելու հնարավորությունը չափազանց կարևոր է», - եզրափակել է նա ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ