Հայտնի է ալկոհոլից հրաժարվելու կրիտիկական տարիքը
Գիտություն և Մշակույթ
Առողջությունը պահպանելու համար 50 տարեկանից հետո մարդը պետք է վերանայի իր վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ, կարծում է նյարդաբան Վլադիմիր Մարտինովը: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Բժշկի խոսքով՝ 50 տարեկանից հետո անհրաժեշտ է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից, քանի որ այն առաջացնում է ճնշման բարձրացում, անոթները դարձնում է փխրուն, մեծացնում է դեպրեսիայի ռիսկը, ինչպես նաև խաթարում է ուղեղի և լյարդի աշխատանքը:
«Լիակատար մերժումը ոչ թե կյանքի ուրախության կորուստ է, այլ առողջությունը պահպանելու գիտակցված որոշում», - ընդգծել է նա:
