Հայաստանը՝ աշխարհի հնագույն քարտեզներում. վերահրատարակվել է Զատիկ Խանզադյանի արժեքավոր ատլասը (տեսանյութ)
ՀարցազրույցներԱպրիլի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Թեքեյան» կենտրոնում տեղի կունենա ֆրանսահայ քարտեզագիր Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» արժեքավոր աշխատության վերահրատարակության շնորհանդեսը:
Ֆրանսահայ հայտնի աշխարհագրագետի այս մեծածավալ աշխատության վերահրատարակությունն ու թվայնացումը հնարավոր է դարձել հայ գործարար ու բարերար, «Ռուցոգ Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանի մեկենասության շնորհիվ:
Ռուբեն Գրիգորյանը Euromedia24-ի հետ զրույցում ընդգծեց մեծածավալ հավաքածուի կարևորությունն ու արդիականությունը՝ նշելով, որ վերահրատարակության նպատակն է մեկ անգամ ևս հիշեցնել աշխարհին ու ինքներս մեզ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի և նրանց հայրենիք Հայաստանի բազմադարյա պատմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
