WP-ը պարզել է՝ ամերիկացիերի քանի տոկոսն է Պուտինին թշնամի համարում
Վերլուծական
Ռուսաստանին թշնամի համարող ամերիկացիների թիվը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր հասել է ամենացածր մակարդակի, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Pew Research Center-ի հարցման տվյալները։
Ռուսաստանին թշնամի համարող ամերիկացիների թիվը 2024 թվականի ապրիլի 61%-ից նվազել է մինչև 50%։ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մեղմացումն առավել նկատելի է հանրապետական ընտրողների շրջանում. 40 տոկոսը Ռուսաստանին դասել է թշնամիների շարքին, ինչը ցածր է նախորդ տարվա ցուցանիշից՝ 58 տոկոս։
Ամերիկացիների մեկ երրորդը Ռուսաստանին ԱՄՆ-ի մրցակից է համարում, իսկ 9 տոկոսը՝ գործընկեր։ «Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ մեծ թվով հանրապետականներ Ռուսաստանին ավելի շատ մրցակից են համարում, քան թշնամի» - նշում են հետազոտության հեղինակները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ