Սերբիայի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Աշխարհ
Սերբիական «Blic» թերթի հաղորդմամբ՝ մահափորձ է նախատապատրասվում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի և Սերբիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Ըստ թերթի՝ հունվարի 13-ին, Սերբիայի ներքին գործերի նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ իր բջջային հեռախոսին հաղորդագրություն է ստացել նախագահ Տադիչի, ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, պատրիարք Իրինեայի և ոստիկանության պետ Միլորադ Վելովիչի նկատմամբ։
Ըստ թերթի՝ հաղորդագրության հեղինակը լավ տեղեկացված անձնավորություն է եղել քրեական շրջանակներում կատարվող անցուդարձերի մասին և տեղեկացել է մահափորձ նախապատրաստելու մասին։
«Հաղորդագրությունն իր մեջ սպառնալիք չի պարունակել, այլ եղել է շատ լուրջ նախազգուշացում», – թերթին հայտնել է ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։
2010 թվականի ապրիլին Տադիչը «Facebook» սոցիալական ցանցով իր դեմ ուղղված սպառնալիքներով անանուն նամակ էր ստացել։ Վերջերս Իվիցա Դաչիչը հայտնել էր, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, պարբերաբար սպառնալիքներ են ստանում մի շարք հզոր նարկոկարտելների կողմից։
2008 թ-ին նույն թերթը հայտնել էր Կոսովոյի և Սերբիայի բաժանման վերաբերյալ սպառնալիքներով նամակի մասին, որը ստացել էր Սերբիայի նախագահը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ