Դոլարը կարող է կորցնել համաշխարհային արժույթի իր կարգավիճակը․ Associated Press
Աշխարհ
Թրամփի վարչակազմի մաքսատուրքերը վտանգներ են ներկայացնում դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի գերակայության համար, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի նկատմամբ վստահության կորստի և վարկավորման տոկոսադրույքների բարձրացման: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տնտեսագետներին։
Տասնամյակներ շարունակ դոլարը Միացյալ Նահանգներին տվել է «արտասովոր արտոնություն»՝ այն իջեցրել է փոխառությունների արժեքը և թույլ է տվել ազդել այլ երկրների վրա: Այնուամենայնիվ, ինչպես նշում է AP-ն, Թրամփի սակագնային քաղաքականությունը վտանգի տակ է դնում այդ առավելությունը։
«Եթե դոլարը կորցնի իր ապահով ապաստանի կարգավիճակը, ամերիկացիները կկանգնեն հիփոթեքային և ավտովարկերի տոկոսադրույքների բարձրացմանը», - ընդգծում է հրատարակությունը։
