Թրամփը փորձնական գնդակ է ուղարկել արևմտյան երկրների դաշտ․ Պետդումա
Ռուսաստան
Ղրիմը ռուսական ճանաչելու մասին ԱՄՆ-ի առաջարկը «փորձնական գնդակ է ուղարկված արևմտյան երկրների դաշտ»։ Այս մասին Nia Novosti-ին հայտնել Է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Բելիկը։
«ԱՄՆ-ն արևմտյան հանրությանը փորձարկում է սադրիչ հայտարարություններով։ Ղրիմը դե ֆակտո բոլորն առանց այդ էլ ռուսական են ճանաչում, բայց Վաշինգտոնը պետք է հասկանա` ինչպես իրեն կպահի Ատլանտյան աշխարհը, եթե թերակղզին դե յուրե ճանաչվի Ռուսաստանի մաս»,-նշել է խորհրդարանականը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, «փորձնական գնդակ ուղարկելով արևմտյան երկրներին», խորհում է Ռուսաստանի նկատմամբ իր հետագա գործողությունների մասին։ «Նրանք հստակ գործում են ըստ պլանի՝ ԱՄՆ-ի շահերն ամեն ինչից վեր են», - ասել է խորհրդարանականը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ