Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
Նահանգապետի մամուլի խորհրդական Սողոմոն Իորպևը պարզաբանել է, որ վերջին տվյալներով, հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 56-ի: Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել որոնողական գործողությունների ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիգերիայում տեղի ունեցած հարձակման հետևանքով, որը, ենթադրաբար, իրականացրել են զինյալները, զոհվել է 17 մարդ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ