Ինչպես են հայ աստղերը նշել Սուրբ Զատիկը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը): Տոնի կապակցությամբ հայ աստղերից շատերն այցելել են եկեղեցի և հրապարակումներ են կատարել սոցցանցերի իրենց էջերում՝ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով իրենց հետևորդներին։
Այսպես, ԱՄՆ–ում բնակվող երգչուհի Անահիտ Սիմոնյանն այցելել է Սուրբ նահատակների հայ առաքելական եկեղեցի, իսկ ամերիկաբնակ երգչուհի Արմինկան մասնակցել է Սուրբ Պատարագի։ Իսկ ահա դերասանուհի Ժաննա Բուտուլյանը Զատիկը նշել է Եգիպտոսում, որտեղից կիսվել է օրվա թեմատիկայով կադրեր։
Եկեղեցի են այցելել նաև դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը՝ դստեր և ամուսնու հետ, ինչպես նաև դերասանուհի Արփի Գաբրիելյանը։









