Զելենսկին առաջարկ է արել Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 20-ին երկրի ոչ մի շրջանում օդային հարվածի մասին ահազանգ չի ստացվել։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի զեկույցը։
Զելենսկու խոսքով՝ «սա լռության այն ձևաչափն է, որը ձեռք է բերվել»։ Նա նաև առաջարկել է համաձայնեցնել տարածքներին հարվածելու համար հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառման արգելքը։
«Այսօր օդային ռմբակոծման ազդանշաններ չկային: Մենք պետք է այդպիսի օրեր սահմանենք որպես նորմ»,- ընդգծել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)