Պուտինը ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելում՝ որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ սպասավոր։
Պուտինն ընդգծել է, որ պոնտիֆիկոսը նպաստել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Վատիկանի միջև փոխգործակցությանը:
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Ֆրանցիսկոսը բազմիցս հանդիպել են և մեծ հարգանք են տածել միմյանց նկատմամբ։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Պուտինի հետ հանդիպել է երեք անգամ՝ 2013, 2015 և 2019 թվականներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ