Պեսկովը պատասխանել է Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքման մասին խոսքերին
Ռուսաստան
Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
«Գիտեք, ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հատկապես՝ ժամկետների վերաբերյալ: Նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական կողմը բաց են խաղաղ կարգավորման որոնումների համար և շարունակում են աշխատել ամերիկյան կողմի հետ: Եվ, իհարկե, մենք հույս ունենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա», - նշել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ