Ղազախստանի խորհրդարան են անցել երեք իշխանամետ կուսակցություններ
Աշխարհ
Ղազախստանում հայտարարվել են կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Այսօր առավոտյան Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ խորհրդարանի ստորին պալատ են անցել երեք կուսակցություններ։
Առաջինը իշխող «Նուր Օտան» կուսակցությունն է՝ 80,74% ձայն, երկրոդը՝ «Ակ Ժոլ» կուսակցությունը՝ 7.46% և երրորդը՝ Ղազախստանի ազգային կոմունիստական կուսակցությունն է՝ 7.2% ձայն։ Վերջին երկու կուսակցությունները նույնպես համարվում են իշխանամետ։
Ընտրություններին մասնակցած միակ ընդդիմադիր Ղազախստանի Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 1,59% ձայն և չի հաղթահարել անցողիկ շեմը։ Հաղորդում է РБК–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ