Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային վարքն ու գործունեությունը բացահայտորեն նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ են դրսևորվում, արդեն հասցրել են շատերը նկատել: Ըստ որում, Փաշինյանի ճառերի, ելույթների կամ արտահայտությունների, մարզային այցելությունների, տարբեր հնարածին թեմաներով «դասախոսությունների» հաճախականությունն ու ցուցաբերած եռանդն այնպիսին են, որ առանձին մեկնաբաններ հակվում են այն վարկածին, թե Փաշինյանը կարող է «հանկարծակի» արտահերթ ընտրությունների մասին հայտարարել նույնիսկ այս տարի:

Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններով կհեռանա Փաշինյանը: Հարցն այն է, որ նա, օրինակ՝ կառավարության ծրագրով հաշվետու զեկույցով հանդես գալիս լինի, կամ թե՝ Սյունիքի գյուղերում ոռոգման ջուր չունենալը Երևանում ոմանց կողմից ատամները դավադրաբար լվանալու հետ կապի, նույն՝ ընտրարշավային կեցվածքի ու հռետորաբանության մեջ է:

Նախօրեին էլ, ասենք, մեկնել էր սահմանազատման հետևանքով իր կենսատարածքից էականորեն զրկված և ավելի վատ ձևով թշնամական նշանառության տակ դրված Կիրանց: Կանգնել էր պատի տակ: Չէ, ոչ թե իր՝ մի քանի անգամ ակնարկված մարկեսյան պատի, այլ իր իսկ «քաղաքականության» հետևանքով հայկական տարածքների վրա գոյացրած սահմանապատի: Ու, բնականաբար, էլի փիլիսոփայում էր. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց»:

Ի դեպ, կոնկրետ Կիրանցի վերաբերյալ, կարծում ենք, ամենից դիպուկը հենց կիրանցեցի Գոհար Վարդանյանի հակադարձումն էր. «Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո՝ մոտ 7 հա...»:

Առաջին հայացքից շատերին միգուցե կարող է թվալ, թե ինչի՜ մասին է խոսում բնակիչը: Փաշինյանը գաղափարախոսության մասին է ասում, իսկ կիրանցեցին՝ ինչ-որ նվազած հեկտարների, վարելահողերի: Դե, հնարավոր է՝ Փաշինյանը գաղափարներով է ապրում, բայց մարդիկ ապրում են շատ ավելի հողեղեն իրողություններով: Մարդիկ ասում են ու, բոլորը դա կարող են տեսնել, եթե կույր չեն, որ իրենց կենսատարածքը, երկրի կենսատարածքը Փաշինյանն ուղղակի վերցրել ու նվիրել է թշնամուն, ու շարունակելու է հանձնել, և ոչ միայն Տավուշում կամ Սյունիքում...

Ու ո՞րն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Այն ամփոփված է Փաշինյանի, օրինակ՝ այն մոտեցումներում, որ Արցախը Հայաստանի պետականության թշնամին է, որ Արցախի հայերը հայության թշնամիներ են, ու պետք է անխնա ատելություն սերմանել նրանց նկատմամբ, տնազրկել, հայրենազրկել ու ծաղրել, հայտարարել, թե՝ «բա մնայիք, կռվեիք...», ու այդպես շարունակ:

Է՞լ որն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Դա այն է, որ Արարատը պետք է ջնջել, որ ոչ մի Արևմտյան Հայաստան էլ չկա ու չի եղել, որ թուրքը եղբայր է ու բարեկամ, իսկ ադրբեջանցի թուրքն ընդհանրապես՝ հարազատ: Սա է Փաշինյանի «գաղափարախոսությունը»: Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը փաստացի նույնն է, ինչ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Նրանք երկուսն էլ նույն բանն են ասում, նույն սպառնալիքներով են խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Ու հիմա, երբ իր իշխանությունը պահելու տենդով համակված Փաշինյանը հայտարարում է, թե ներկայիս Կիրանցը մարմնավորում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, դա հնչում է ոչ թե որպես նախընտրական կարգախոս, այլ ամենաուղիղ սպառնալիք: Սպառնալիք՝ ամբողջ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի համար: Այսինքն, «իրական Հայաստանը» այն է, որ քո կենսատարածքը նվիրես քեզ կոտորելու ձգտող թշնամուն, պատսպարվես ինչ-որ կղզյակների վրա, ինքնացանկապատվես և «ո՜ւֆ, մենակ թե խաղաղություն լինի» մրմնջալով հուսաս, թե թշնամին քեզ խնայելու է: Հա, այդ ընթացքում «իրական Հայաստանի» փաշինյանական գաղափարախոսությունը պարտադրում է, որ մոռանաս քո ազգը, ուրանաս քո պատմությունը, ուրանաս քո զոհվածներին, ուրանաս քո հավատը, քո լեզուն:

Ճիշտ է, դա ներկայացվում է ոչ թե ուրացում, այլ «հանուն խաղաղության»:

Այ, սա է մեխը: «Խաղաղությունը»: Նշում ենք չակերտների մեջ, որովհետև Փաշինյանի բերածը խաղաղություն չէ: Նա պաշտոնավարում է արդեն 7 տարի, որից 5 տարին, 2020-ի ամառվանից սկսած, պարբերական պատերազմներ են, ռազմական գործողություններ, մարդկային ու տարածքային կորուստներ, կորուստներ, կորուստներ:

Եվ այդքան մահ, աղետ ու կորուստ բերած Փաշինյանն ու նրա «կարկառունները» դեռ համարձակվում են ոչ միայն ընդհանրապես խոսել, այլ խոսել... խաղաղությունից:

Մեծ հաշվով, ի՞նչ են ցույց տալիս Փաշինյանի այս այցելությունները, «փիլիսոփայական» ու «գաղափարախոսական» ճառաբանությունները: Մեծ հաշվով շարունակում են զիջումները, հանձնումները, պարտությունները ներկայացնլ որպես հաղթանակ, հաջողություն, առաջընթաց:

Արցախն աղետած Փաշինյանը, բնականաբար, պիտի Արցախը սպառնալիք համարի, իսկ արցախցիներին էլ մեղադրի, թե ինչո՞ւ 150 հազար հոգով, մեծուփոքրով չգերադասեցին ադրբեջանական հրոսակի զոհ դառնալ:

Բայց վերադառնանք «մեխին»: Նորություն չէ, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն խաղում են ժողովրդի նուրբ ընկալումների վրա՝ խաղաղությունը շահարկելով բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով: Պատերազմով սպառնալով հայ ժողովրդին, մարդկանց գլխին պատերազմ ու աղետ բերելով՝ «խաղաղություն» բառն են «ծախում» նույն մարդկանց վրա:

Չի կարող որևէ նորմալ մարդ խաղաղության չձգտել: Բայց ինչի՞ հաշվին խաղաղություն, երկիրը կործանելո՞ւ, թշնամական տիրապետության տակ դնելո՞ւ: Եվ այդ ի՞նչ խաղաղություն է, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով թշնամին կրակում է, սպառնում է նոր զավթումներով, բացահայտ ծրագրեր է մտմտում՝ Հայաստանը ոչնչացնելու:

Հա, ու ո՞րն է խաղաղության երաշխիքը: Ըստ Փաշինյանի, խաղաղության երաշխիքը... խաղաղությունն է, որը կնքված է «խաղաղության համաձայնագրով»...

Ոչ մի թուղթ ոչ մի դեպքում ոչ մի խաղաղություն չի կարող ու չի էլ երաշխավորել:

Մի խոսքով, Փաշինյանը դեռ էլի ու էլի ընտրարշավային դրսևորումներ կունենա, բայց եթե իսկապես շատ եք ուզում տեսնել նրա «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչպես ասվում է՝ ակնառու տեսքով, ապա պետք է գնալ Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Մարտակերտ: Կարելի է Շուռնուխ էլ գնալ, Ներքին Հանդ էլ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված