Թրամփը կներառվի ռուսական պատմության դասագրքերում․ ՏԱՍՍ
Ռուսաստան
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը կներառվի պատմության ռուսական միասնական դասագրքերում՝ հաշվի առնելով նոր պատմական իրադարձությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դասագրքերի հեղինակներից մեկը՝ Ռուսաստանի ռազմապատմական ընկերության նախագահ, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Այստեղ կարելի է ասել, որ Թրամփը հաստատ պատմության մեջ է մտել», - ասել է պատմաբանը:
Նա նաև կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերն անվանել է «արտասովոր»: Մեդինսկին հավելել է, որ իրավունք չունի մեկնաբանել ԱՄՆ նախագահի քաղաքականությունը, սակայն նշել է, որ որպես դիտորդ և պատմաբան կարող է ասել. «մենք ձեզ հետ ապրում ենք պատմական դարաշրջանում»:
