Տեխասի նահանգապետը սուր քննադատության է ենթարկել Օբամայի վարչակազմը
ԱՄՆ
Տեխասի նահանգապետ, ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածու Ռիք Փերին չափազանց կոշտ քննադատությամբ է հանդես եկել Օբամայի վարչակազմի դեմ՝ կապված ամերիկացի զինվորականների կողմից Աֆղանստանում սպանված թալիբների նկատմամբ սրբապղծության համար։ Տեխասի նահանգապետը նման հայտարարություն է արել նախօրեին CNN–ի եթերում։
Ըստ նահանգապետի՝ զինվորները, որոնք միզել են Աֆղանստանում սպանված թալիբան գրոհայինների վրա «հիմարություն են արել և մեծ սխալ են թույլ տվել»։ Նա հայտարարել է, որ նրանց կարգապահական տույժի պետք է ենթարկել, բայց ոչ քրեական պատասխանատվության։
Հունվարի 12–ին ինտերնետում հայտնված տեսահոլովակում ակնհայտ երևում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի զինվորները միզում են սպանված թալիբան գրոհայինների վրա։ Տեսանյութի տակ նշված է, որ սպանվածները թալիբան գրոհայիններ են։
Ամերիկացի չորս զինվորների ինքնությունը պարզվել է։
ԱՄՆ զինվորական ղեկավարությունը, ինչպես նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել էին Միացյալ նահանգների ռազմածովային ուժերի զինվորների կողմից կատարած նման քայլը։ Վերջիններս հայտարարել էին, որ այդ գործողությունները կարող են որակվել՝ որպես ռազմական հանցագործություն։ Դեպքի հետ կապված իրենց վրդովմունքն էին արտահայտել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ինչպես նաև թալիբները։ Մասնավորապես, թալիբների ներկայացուցիչը հայտնել էր, որ նման գործողությունները «հակասում են բոլոր մարդկային եւ բարոյական չափանիշներին»։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ «Թալիբան»–ը հրաժարվում է բանակցել ԱՄՆ–ի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)