«Արդեն շեմին է»․ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ազգին պատրաստ լինել ավերիչ երկրաշարժին
Աշխարհ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել երկրի ինստիտուտներին և քաղաքացիներին պատրաստ լինել նոր երկրաշարժի, որն արդեն «շեմին է», ապրիլի 23-ին հաղորդել է թուրքական Anadolu. պետական լրատվական գործակալությունը:
«Ստամբուլում սպասվող երկրաշարժն արդեն շեմին է։ Մեր հաստատությունները, մեր ազգը, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք նվազագույն կորուստներով հնարավոր երկրաշարժը հաղթահարելուն», - ասել է Քուրթուլմուշան։
Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շինություն, իսկ շուրջ 4,5 միլիոն քաղաքացի կարող է մնալ անօթեւան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)