Ռուսների քանի տոկոսն են վստահում Պուտինին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է երկրի բնակիչների 80,2 տոկոսը: Նման տվյալներ է հրապարակել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈւՀԿ)՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Պետության ղեկավարի գործունեության հավանության մակարդակը, իր հերթին, կազմել է 77 տոկոս։
Վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության աշխատանքի դրական գնահատման մակարդակները կազմել են համապատասխանաբար 53,3 և 53,1 տոկոս:
