Մեդվեդևը հայտարարել է «նոր դիմակ կրող» նացիզմի դեմ ՌԴ պայքարի մասին
Ռուսաստան
Ներկայումս Ռուսաստանը, ինչպես Խորհրդային Միությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, պայքարում է նացիզմի դեմ։ Նման պատմական զուգահեռ է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է Lenta-ն։
«Այսօր մեր երկիրը կրկին առաջնագծում է նոր դիմակ կրող նացիզմի դեմ պայքարում», - ասել է քաղաքական գործիչը։
«Հատուկ ռազմական գործողության ճակատներում ռուս զինվորներն ու սպաները ցույց են տալիս՝ ինչ պատիժ է սպասվում նրանց, ովքեր մոռացել են պատմության դասերը», - նշել է նա։ «Ռուսաստանը թույլ չի տա վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները», - ընդգծել է Մեդվեդևը:
