Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության զարգացման հարցերը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք հարց ունենք, որը կապված է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հետ», - նշել է Ռուսաստանի նախագահը հանդիպման սկզբում։
Միջոցառման մասնակիցները լսել են արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Անտոն Ալիխանովի և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի զեկույցները։ Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային ժողովի վերին և ստորին պալատների ղեկավարներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և այլ գործիչներ։
