Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ Հնդկաստանի և Պակիստանի միջև․ Պետդումա
Ռուսաստան
Որոշ ուժեր շահագրգռված են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրմամբ, Սակայն Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի հակամարտությունը խաղաղ ավարտվի: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, փոխանցում է Gazeta-ն։
«Ռուսաստանը կձեռնարկի բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը չբարդանա։ Այսօր, ինչպես միշտ, կան ուժեր, որոնք փորձում են ուռճացնել այդ հակամարտությունը։ Իսկ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի և Հնդկաստանը, և Պակիստանը նստեն բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվեն», - ասել է Չեպան։
