Լավրովը խոսել Է Փարիզի «շշուկների» մասին
Ռուսաստան
Փարիզը երբեմն ազդակներ է ուղարկում Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերություններում առկա խնդիրների լուծման մասին, սակայն դա անում է «շշուկով»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն։
Բացի այդ, Լավրովը նշել է մի շարք ֆրանսիացի քաղաքական գործիչների ցանկությունը՝ այցելել Ռուսաստան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի շրջանակներում:
Նրա խոսքով՝ դա արտացոլում է երկու երկրների պատմության վերաբերյալ ընդհանուր տեսակետների առկայությունը։
