Ուկրաինայի հարցով գործարքի համար գրեթե ամեն ինչ պատրաստ է. Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է համաձայնագիր կնքել Ուկրաինայի վերաբերյալ, սակայն որոշ վիճելի հարցեր դեռ պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք համաձայնագիր կնքել, բայց կան որոշ առանձին կետեր, այս համաձայնագրի տարրեր, որոնք պահանջում են ճշգրտում, և մենք զբաղված ենք այս գործընթացով», - ասել է Լավրովը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նույնպես նշել է, որ Վաշինգտոնը չի կարծում, որ երկրների միջև հակամարտության կարգավորման համատեքստում Ուկրաինայից ավելին է պահանջում, քան Ռուսաստանից։
