Ռուսաստանը Ուկրաինայի հարցով լուրջ առաջարկներ է ներկայացնում և քննարկում. Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է համաձայնագիր կնքել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, սակայն դեռևս կան չլուծված հարցեր։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք լուրջ մարդիկ ենք և լուրջ առաջարկներ ենք քննարկում։ Մենք լուրջ առաջարկներ ենք ներկայացնում», - ասել է նախարարը։
Նա հավելել է՝ գործընթացը չպետք է բացահայտվի մինչև դրա ավարտը։
«Բանակցությունները շարունակվում են, և մինչև դրանք չավարտվեն, մենք չենք բացահայտի դրանց բովանդակությունը», - նշել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ