Երեք իրանցի մահափորձ է կազմակերպել Իսրայելի դիվանագետների դեմ
Մերձավոր Արևելք
Իրանցի կասկածյալները մերժել են իրենց մեղադրանքը՝ կապված ռումբի պայթունի հետ, որն ուղղված էր Իսրայելի դիվանագետների դեմ: Այդ մասին է նշում Washingtonpost ամերիկյան պարբերականը:
28-ամյա Սայեդ Մորադին, 42-ամյա Մուհամեդ Կարզայը և 31-ամյա Մասուդ Սեդաղաթազայը ձերբակալվել են Բանգկոգում: Վերջիններս մերժել են իրենց մասնակցությունն այս պայթյունին և հանկարծակիի եկել, երբ իրենց կողմից վարձված բնակարանից հայտնաբերվել են պայթուցիկներ:
Սակայն ականատեսները վկայություն են տվել, որ երեք իրանցիները պայուսակի մեջ տեղադրած ռումբը տեղադրել են փողոցում և տաքսիով փորձել հեռանալ: Տաքսու վարորդը նույնպես վնասվել է պայթյունի ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ