Խորհրդակցություն նվիրված Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին:
Նախագահն ընդգծել է, որ ջրային համակարգը եւ նրա բարելավումը հանրապետության սոցիալ-տնտեսական առանցքային ուղղություններից է, եւ այստեղ առանձնակի նշանակություն ունի Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավումը: Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք թերություններ եւ բացթողումներ:
Նախագահ Սահակյանը շեշտել է, որ նման աշխատաոճն ու վերաբերմունքը բացարձակապես անթույլատրելի են եւ նույնիսկ վտանգ են ստեղծում ջրամատակարարման համակարգի անխափան եւ արդյունավետ աշխատանքի համար:
Նախագահը կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնել առկա բոլոր թերությունները' ուժեղացնելով հսկողությունը, եւ լայնորեն լուսաբանելով իրականացվող աշխատանքները ԶԼՄ-ների միջոցով:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան