Ինձ լավություն արեք և հեռացեք․ Թրամփը՝ Մակրոնին
Վերլուծական
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից առաջ նրանց հետ էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Թրամփը նախքան Զելենսկու հետ զրույցը, «մի քանի խոսք է փոխանակել» Մակրոնի հետ։ Այս մասին գրում է The Sun-ը:
Հանդիպման լուսանկարներում երևում է՝ ինչպես է Մակրոնը գրկում Զելենսկուն, որից հետո Թրամփը Ֆրանսիայի նախագահին մի կողմ է տանում մասնավոր զրույցի համար:
Շրթունքների պրոֆեսիոնալ ընթերցող Նիկոլա Գիկլինգը, որը վերլուծել էր այս փոխգործակցությունը, նշել է, որ Թրամփը Ֆրանսիայի նախագահին ասել է՝ «Դուք իրավունք չունեք այստեղ լինել, ինձ լավություն արեք և հեռացեք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ