Ուկրաինային կոչ են արել չկրկնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի ճակատագիրը
Աշխարհ
Ուկրաինան պետք է հրաժարվի հակամարտության վերաբերյալ իր «բարձրաձայն հայտարարություններից» և համաձայնվի բանակցել Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում կարող է կրկնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է ճապոնացի պատգամավոր Մունեո Սուզուկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ուզում, որ Ուկրաինան կրկնի Ճապոնիայի ճակատագիրը։ Ուկրաինան պետք է հասկանա իր դիրքորոշումը, զերծ մնա անտեղի հայտարարություններից և հանգիստ ու հետևողականորեն մտնի բանակցությունների մեջ», - ընդգծել է նա։
Սուզուկին նշել է, որ Զելենսկու գլխավորությամբ՝ Ուկրաինան «թույլ է տալիս իրեն բարձրաձայն հայտարարություններ անել», չնայած այն հանգամանքին, որ Կիևը չունի հակամարտությունում հաղթելու ուժը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ