Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հագուստի շուկան (լուսանկար, տեսանյութ)
ԼուսանկարներԹբիլիսիի կենտրոնում՝ «Պլոշչադ Վոկզալնայա» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող պահեստներում, հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Կրակը տարածվել է պահեստում, և դեռևս հնարավոր չէ այն մարել։ Դեպքի վայրում աշխատում են տասից ավելի հրշեջ խմբեր։ Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանը գտնվում է հրդեհի վայրի կողքին։
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Մասնագետները պարզում են հրդեհի պատճառը։ Նյութական վնասի չափի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել