Զելենսկին ցանկանում է վախեցնել Պուտինին
Վերլուծական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է վախեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթին հնարավոր հարվածի ակնարկով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկովը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Զելենսկին և նրա եվրոպացի դաշնակիցները կարծում են, որ Պուտինը եռօրյա զինադադար Է հայտարարել Հաղթանակի օրվա կապակցությամբ, որպեսզի Ռուսաստանի մայրաքաղաք հրավիրված համաշխարհային առաջնորդները չվախենան ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից։
Սակայն, ինչպես ընդգծել է քաղաքագետը, Զելենսկին, ընդհակառակը, ձգտում է վախ առաջացնել Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մոտ։ «Զելենսկին շատ է ցանկանում, որ Պուտինն իրենից վախենա», - նշել է նա ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ