Ռուսաստանում միգրանտներից կարող են ՄԻԱՎ վարակի բացակայության վկայական պահանջել
Ռուսաստան
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը առաջարկել է Ռուսաստանի սահմանը հատելիս՝ միգրանտներից պահանջել տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի բացակայության մասին վկայական։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին։
Բացատրական գրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում աշխատել ցանկացող օտարերկրացիների համար պահանջների ցանկը կընդլայնվի։
«Նշված քաղաքացին պարտավոր է իր հետ ունենալ և ներկայացնել բժշկական վկայական՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ), B և C հեպատիտով վարակի բացակայությունը հաստատող, ինչպես նաև սիֆիլիսի և տուբերկուլյոզի բացակայությունը հաստատող թեստերի արդյունքներ, որոնք անցկացվել են Ռուսաստան մուտք գործելու օրվանից ոչ շուտ, քան 10 օր առաջ», - նշվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ