ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել ՀՀ տնտեսության անխուսափելի կորուստները․ ՌԴ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները՝ հանրապետության ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները», – ասել է Աղասանդյանը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, և Երևանը հասկանում է ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը