Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածի դժվարանցանելիությունը վերացել է
Հայաստան
Հունվարի 16-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Օրվա ընթացքում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում, Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածի դժվարանցանելիությունը վերացել է:
Ուշադրություն. Շարունակվող սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)