Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է ավելի քան չորս հազար շենք
Թուրքիա
Ստամբուլի երկրաշարժից հետո 4295 շենք է վնասվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։ Նրա խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։
«Մենք ստուգել ենք 36425 շենք, որից 4295-ը վնասներ է կրել»,- ասել է նա։
Ստամբուլում ապրիլի 23-ին տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնց ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են էպիկենտրոնից նույնիսկ 300 կիլոմետր հեռավորության վրա՝ Անկարայում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է