Ռուսաստանում Թրամփին մեղադրել են «նարցիսիզմի» մեջ
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Երկրորդ համաշխարհային պատերազմում իր երկրի մեծ ներդրման մասին նարցիսիստական մտածելակերպի դրսեւորում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Նատալյա Նիկոնորովան։
«Կարծում եմ, որ Թրամփի քայլն ուղղված է առաջին հերթին ներքին հասարակությանը: Գաղտնիք չէ, որ Ամերիկայում ամեն ինչում առաջինը լինելը նման է պաշտամունքի», - նշել է Նիկոնորովան:
Սենատորը հավելել է, որ նման հայտարարությունները դրական են ընկալվում ամերիկացիների կողմից, որոնք բնավորությամբ նարցիսիստներ են։ Նրա կարծիքով՝ ասվածին հավատալու համար Միացյալ Նահանգների ժողովուրդը, ցավոք, կարիք չունի պատմական փաստերով ամրապնդելու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ