Ռուսական դրոնները հարվածել են Խարկովի բազմաբնակարան շենքին. 46 վիրավոր
Ռուսաստան
Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Խարկովում, ուրբաթ գիշերը ռուսական կողմը զանգվածային դրոնային հարձակմամբ թիրախավորել է քաղաքացիական թաղամասեր՝ հարվածելով բազմահարկ շենքի, բնակելի տների և ավտոմեքենաների։ Հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 46 մարդ, որոնց թվում՝ 11-ամյա երեխա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարձակման պահին ռազմական օբյեկտներ չեն եղել, և Ռուսաստանը միտումնավոր հարվածել է բնակիչներին։ «Ուկրաինան ավելի հզոր օդային պաշտպանություն է պահանջում։ Յուրաքանչյուր ուշացում մեզ համար արժենում է մարդկային կյանքեր», — գրել է նա։
Նմանատիպ հարձակումներ իրականացվել են նաև Դնիպրոպետրովսկի և Խերսոնի շրջաններում։ Վերջինում մեկ բնակիչ մահացել է՝ փորձելով տեղափոխել անկած դրոնը, որն արդյունքում պայթել է, հայտնում է Reuters-ը։
Ի պատասխան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ոչնչացրել է մի շարք ուկրաինական դրոններ՝ այդ թվում Բրյանսկում և Ղրիմում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ