Կիևն ակնարկում է մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան շարունակում է ակնարկել մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին։ Դրա վրա ուշադրություն է հրավիրել ուկրաինական «Страна.ua» հրատարակությունը, փոխանցում է Gazeta.ru–ն։
Նախորդ օրն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը իր տելեգրամյան ալիքում վերահրապարակել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, անօդաչու թռչող սարքերի և այրվող Կարմիր հրապարակի լուսանկարը։
Այնտեղ նաև նշվում էր. «Մենք այս օրը հնարավորինս մոտեցրինք»։
Մայիսի 3-ին հաղորդվեց, որ Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա հրադադարի վերաբերյալ, մինչդեռ պնդում է 30-օրյա հրադադարի հաստատմանը։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք շքերթին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)