Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է հասունանում
Հայաստան
Ինչպես հաղորդում է HayNews.am–ը՝ «վարչապետ Տիգրան Սարգսյանին բավական բարկացրել է այն, որ նրան Քաջարանի գյուղի հարցով իրեն ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել»։ Կայքի հաղորդմամբ՝ վարչապետը, բնապահպանների հետ խոսելով հասկացել է, որ որոշ չինովնիկներ՝ կառավարության ոլորտի պատասխանատու անդամները իրականությանը ոչ այնքան մոտ պատկեր են իրեն «հրամցրել» Քաջարանի հարցում:
Պետք է փաստել, որ վարչապետի հայտարարությունը ժամանակին հնչեց, հաշվի առնելով բնապահպան Մարիամ Սուխուդյանի հայտնած այն միտքը, թե իրենք շարունակում են Քաջարանի խնդիրը իրենց տեսադաշտում պահել։ Դրա ապացույցն է նաև այն, որ բնապահպանի խոսերով, արդեն հասունանում է բողոքի ակցիան Գերմանիայի դեսպանատան դիմաց։
«Հոդվածով գերմանիայի կանաչներին ենք դիմելու, հ/կ–ներին, մեր թիրախներից մեկը հանդիսանալու է նաև Քրոնիմետ գերմանական ընկերությունը։ Այդ առնչությամբ Գերմանիայի դեսպանին երկու նամակ են հղել, բայց նրա կողմից ոչ մի բացարձակ պատասխան չի ստացվել։ Այսպես որ շարունակվի, որոշակի բողոքի ակցիա հասունանում է արդեն նաև Գերմանիայի դեսպանատան դիմաց», – մեզ հետ զրույցում նշեց Մ.Սուխուդյանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի