Էրդողանը հայտարարել է` Թրամփի հետ «համապարփակ և արդյունավետ» զրույց է ունեցել
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը՝ այն որակելով «արդյունավետ»։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Միացյալ Նահանգների նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը շատ արդյունավետ, ընդգրկուն և ջերմ էր»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ուկրաինական հակամարտությունը և այլ թեմաներ, այդ թվում՝ Վաշինգտոնի և Անկարայի երկկողմ հարաբերությունները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գնահատում է Թրամփի ջանքերը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ շուտով կհանդիպի նրա հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան