Ադրբեջանը փակել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը․ Trend
Ադրբեջան
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) ավարտում է իր գործունեությունն Ադրբեջանում: Ինչպես հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը Trend-ի մեկնաբանության մեջ, ՄԱԿ ՓԳՀ-ն այդ մասին պաշտոնական ծանուցում է ստացել Ադրբեջանի կառավարությունից:
«ՄԱԿ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ 33-ամյա գործընկերությունը։ Այս ընթացքում ՄԱԿ-ը աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ զարգացման ոլորտում առանցքային նպատակներին հասնելու համար։ ՄԱԿ-ը շարունակում է ակտիվ երկխոսությունը Ադրբեջանի կառավարության, ինչպես նաև մյուս անդամ պետությունների հետ, որպեսզի մեր ջանքերը հետագայում ևս համապատասխանեն ազգային առաջնահերթություններին և նպաստեն մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի իրականացմանը», - նշել Է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան