Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը
Գիտություն և Մշակույթ
Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով։ Այս մասին հրապարակված է Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի կապանցիներ,
Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ…
Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան , և ցավում ենք նաև մեր երկրի համար , որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան …
Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,- նշված է Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում:
