Ռուսաստանի դեմ պատերազմ է վարում գրեթե ողջ Եվրոպան․ Լավրով
Ռուսաստան
Եվրոպայի գրեթե բոլոր երկրները պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ, և նրանք կրկին համախմբվել են նացիստական դրոշների ներքո՝ աջակցելով Ուկրաինայում Վոլոդիմիր Զելենսկու ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն։
«Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է վարում գրեթե ողջ Եվրոպան, որը համախմբվել է նացիզմի դրոշի ներքո։ Ընդ որում՝ բառի բուն իմաստով, քանի որ նրանք աջակցում են Զելենսկու բացահայտ ռասիստական և հակառուսական ռեժիմին», - նշել է նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ կարևոր է հիշել Մեծ Հայրենականի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների մասին, ինչպես նաև «այն ժամանակների դիվանագիտական փորձի մասին, քանի որ այդ դասերն անգին են»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ