Հարձակում են գործել CNN-ի շենք վրա
Աշխարհ
Նիգերիայի անվտանգության ուժերն այսօր ներխուժել են Լահոսում գտնվող ամերիկյան CNN-ի ներկայացուցչության շենք։ Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը։
Ըստ ականատեսների՝ քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդ ներխուժել են ընկերության գրասենյակ՝ չենթարկվելով գրասենյակի անվտանգության աշխատակիցների հրամաններին և այցելուների գրանցամատյանում առանց գրանցվելու։ Նրանք ներկայացուցչության գրասենյակից պահանջել են Նիգերիայում գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պահանջել են տվյալներ տրամադրել ընկերության օտարերկրացի աշխատակիցների վերաբերյալ։
Նիգերիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցները CNN-ի ներկայացուցչության շենքում 20 րոպե մնալուց հետո, գրասենյակի ղեկավարությանը պահանջել են կապվել երկրի իշխանությունների հետ նախապես թողնված հեռախոսահամարով։ Թե ինչն է եղել ուժային կառույցների CNN–ի գրասենյակ ներխուժելու պատճառը, դեռ չի հաղորդվում։
Հունվարի սկզբից Նիգերիայում է համազգային գործադուլ է հայտարարվել՝ նավթամթերքի ներմուծման սուբսիդիաների վերացման դեմ, որի պատճառով բենզինի գինը երկրում կրկնակի թանկացել է (մեկ լիտրը 40-ից մինչեւ 80 ցենտ )։
Այսօր Նիգերիայի կառավարությունը ցուցարարների պահանջների վերաբերյալ զիջումների գնալու մասին հայտարարություն է արել, ըստ որի՝ խոստացել է բենզինի գինը նվազեցնել՝ հասցնելով մեկ լիտրը մինչև 60 ցենտի։ Հաղորդվում է, որ, ի պատասխան իշխանությունների խոստումների, արհմիությունները դադարեցրել են երկուշաբթի նախատեսված բողոքի ցույցերի անցկացումը։ Սակայն Լահոսի մի քանի շրջաններում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որի ժամանակ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռազմական տեխնիկա է օգտագործել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ