Կրեմլը հայտնել է՝ Պուտինին կբավականացնի արդյոք Ռուսաստանում արտադրվող «կեֆիրը»
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «կեֆիրը» կբավականացնի, ինչպես նաև բոլոր ռուսներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Կրեմլի խոսնակին հայտնել են, որ «կեֆիրի սագան» այս պահին շարունակվում է՝ նշելով, որ ապրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի պատճառով՝ կեֆիրը կարող է բավարար չլինել։
«Մի անհանգստացեք, Վլադիմիր Վլադիմիրովիչը բավականաչափ կեֆիր կունենա այնպես, ինչպես բոլոր այն ռուսաստանցիները, ովքեր ցանկանում են գնել այն»,- պատասխանել է Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղարը ուշադրություն է հրավիրել արտադրողների հայտարարության վրա, որտեղ ասվում է, որ իրենք ունեն բոլոր անհրաժեշտ կարողությունները «կեֆիրի» պահանջարկի կտրուկ աճի դեպքում արտադրությունն ավելացնելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել