ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական հանձնախումբը տեղեկացնում է

Գիտություն և Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներից և բնագավառին առնչվող մասնագետներից կազմված աշխատանքային խումբը` /թվով 5 մարդ/ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ, 2012 թ. հունվարի 11-13-ը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, տեղում ծանոթանալու 1701 թ. կառուցված Սբ Նշան եկեղեցում պատահարի' հրդեհի վերացումից հետո ստեղծված իրավիճակին, ուսումնասիրելու հուշարձանի պահպանվածությունը, վրաց գործընկերների, մասնագետների հետ քննարկելու հուշարձանի հետագա պահպանության, վերականգնման նպատակով իրականացվելիք աշխատանքային ծրագրերը:

Հուշարձանի տարածքում հայկական կողմի համապատասխան մասնագետների կատարած դիտարկումների արդյունքում պարզվել է, որ եկեղեցին եղել է հոսանքազրկված, այդտեղ չեն պահվել հրդեհավտանգ, գոլորշագազանման և նման կարգի այլ նյութեր: Եկեղեցու ներսում մոխրացած, կիսաայրված թղթե զանգվածի միջին շերտերում ընթացել է այրում, որն ուղեկցվել է ինտենսիվ ծխագոյացմամբ: Այրման և դրան ուղեկցող ծխագոյացման առավել հավանական պատճառ կարող էր հանդիսանալ անչափահասների կողմից հրատեխնիկական միջոցների (բենգալյան կրակ, հրավառության միջոցներ և այլն) անզգույշ օգտագործումը:

Ծխագոյացումը և ծխապատումը վերացնելու նպատակով հրշեջների կողմից օգտագործված ջրի պատճառով, հարավարևելյան սյան շրջանում տեղի է ունեցել որոշակի նստվածքային երևույթներ, որի պատճառով այդ սյունը, որը ունեցել է հորիզոնական տարանցիք ճաք և գտնվել վթարային վիճակում, 2012 թ. հունվարի 9-ին փլուզվել է:

Վրաց մասնագետների հետ Սբ Նշան եկեղեցի կատարած այցելությունից հետո Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Վաչեշվիլու, մասնագիտական բաժինների պետերի, Սբ Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագծի հեղինակ, վերականգնող-ճարտարապետ Մեհրաբ Բոչոիձեի մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ վրաց մասնագետները ներկայացրել են հուշարձանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու 2011 թ. կազմված, նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, համաձայն ներկայացված փաթեթի, կազմել է շուրջ 1 միլիոն 400000 լարի:

Կայացած քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ըստ որի՝

1. հուշարձանի հետագա անվտանգ պահպանության, ինչպես նաև եկեղեցու տարածքում (ներսում) հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով հուշարձանի տարածքից առաջնահերթ կհեռացվեն և կմաքրվեն մոխրացած, կիսաայրված թղթի զանգվածը, որի հաստությունն առանձին տեղերում հասնում է մինչև 0.5 մետրի,

2 կիրականացվեն հուշարձանի բուն տարածք (ներսը) ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ. մասնավորապես կփակվեն եկեղեցու պատուհաններն ու դռները,

3. առաջնահերթ կիրականացվեն հուշարձանի փլված հարավարևելյան սյան վերականգնման աշխատանքները, որին իրենց անմիջական մասնակցությունն ու մասնագիտական աջակցությունը կբերեն հայաստանյան մասնագետները,

4. Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը պետական բյուջեից 2012 թ. հատկացվելիք ֆինանսական միջոցների ճշգրտումից և հաստատումից հետո հայկական կողմի հետ կքննարկվի նաև հուշարձանի վերականգնման աշխատանքների առաջնահերթություններն ու փուլերը,

5. ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակության առաջարկով վրացական կողմը հայ մասնագետներին կտրամադրի նաև հուշարձանի վերականգնման 2011 թ. կազմած նախագիծը' ծանոթանալու և Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ համատեղ քննարկելու նպատակով:

Հայկական պատվիրակությունը առաջարկություն է արել նաև Թբիլիսիի մեկ այլ' Նորաշենի Սբ. Աստվածածին հայկական /1467 թ./ եկեղեցու առնչությամբ: Հուշարձանի անվտանգ պահպանության նպատակով առաջարկվել է քայլեր ձեռնարկել այնտեղ պահվող և Վրաստանի գիտությունների ակադեմիային պատկանող գրականությունը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ:

Հ. Գ.

Թբիլիսիի քաղաքապետարանի ուժերով արդեն հունվարի 13-ին սկսվել է հուշարձանի տարածքից մոխրացած, կիսաայրված զանգվածի հեռացման և մաքրման աշխատանքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված