Բալթյան երկրները և Լեհաստանը շարունակում են իրենց անհեթեթ ռուսաֆոբ քաղաքականությունը․ Կրեմլ
Ռուսաստան
Բալթյան երկրները և Լեհաստանը շարունակում են իրենց անհեթեթ ռուսաֆոբ քաղաքականությունը՝ այն տարածելով նույնիսկ իրենց ԵՄ գործընկերների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվա թռչելու արգելքը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար, հաղորդում է Lenta-ն։
«Այս երկրները շարունակում են իրենց անհեթեթ քաղաքականությունը, որը լի է ռուսաֆոբիայով։ Ավելին, նրանք այս քաղաքականությունը տարածում են նույնիսկ իրենց գործընկերների վրա Եվրոպայում», - մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ նման օրինակները վկայում են Եվրամիության ներսում լուրջ տարաձայնությունների առկայության մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ