Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները 

«Որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի, պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ». եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք երեխա էր: Երբեք կամակորություն չի արել: Տան փոքր ու միակ տղան էր, իրեն շատ էինք սիրում, բայց երբեք դրանից չէր առիթավորվում: Մեր սերն ու ուշադրությունը երբեք պատճառ չի հանդիսացել, որ դառնա կամակոր կամ եսասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Եփրեմի քույրիկը: Եփրեմը երեք քրոջ կրտսեր եղբայրն է: «Իրեն բոլորն են սիրել՝ տատիկպապիկները, ծնողները, բոլոր-բոլորը»:

Եղբոր դպրոցական տարիները վերհիշելիս ասում է՝ Եփրեմը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ: «Ժողովներից տուն վերադառնալիս մայրիկը կատակով ասում էր՝ մի չարություն էլ դու արա, թող քեզանից էլ բողոքեն: Ուսուցիչները միշտ ընդգծել են՝ վարքի առումով ասելիք չունենք: Ընդունակ աշակերտ է եղել, բայց գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել: Ուսուցիչների և ընկերների շրջանում հարգանք է վայելել, երբեք որևէ անախորժություն դպրոցում չի եղել: Բարդ է ասել, որ ինչ-որ առարկա առանձնացրել է դպրոցական տարիներին՝ որպես սիրելի առարկա, բայց բարձր դասարաններում քիմիան և հատկապես ֆիզիկան իրեն հետաքրքրում էին: Իր հետաքրքրությունների կենտրոնը հայրիկի մեքենան էր, տեխնիկան: 7-8-րդ դասարաններում «գայկաներից» մատանիներ էր տաշում, մասնագիտանում էր արհեստի մեջ»:

Դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան: «Հետաքրքրությունը շարունակում էին մեքենաները մնալ: Այդ ժամանակ իր երազանքը վարորդ դառնալն էր: Մեքենա վարում էր շատ վաղ տարիքից: Ընթացքում նաև վարորդական իրավունք ստացավ: Իր հակումն ու սերը մեքենաների ու տեխնիկայի հանդեպ էր: Ուսումնարանը չէր ավարտել, հետո դիպլոմը ծնողներս վերցրեցին: Ծառայությունից վերադառնալուց հետո իր հիմնական նպատակը աշխատելն էր: Կարևորագույն նպատակներից մեկը մեր հայրական տունը նորոգելն էր, անգամ պլաններ էր գծում, թե ինչպես է տունը վերանորոգելու, ուզում էր ապահովել մեր ծնողների բարեկեցիկ կյանքը: Շատ աշխատասեր էր: Դեռ դպրոցական տարիքից էր աշխատում, հայրիկս տրակտոր ուներ, Եփրեմը դրանով աշխատում էր, դաշտում խոտ էր հնձում, հավաքում, օգնում էր մեր ծնողներին: Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանքով էր ուզում զբաղվել ծառայությունից վերադառնալուց հետո, բայց իրեն նաև ոսկերչությունն էր հետաքրքրում: Զարդեր էր պատրաստում, մատանիներ, նաև նման նախասիրություն ուներ»:

2019 թ. հուլիսի 4-ին Եփրեմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվում է Արցախ՝ Մարտակերտի շրջանի Սխրավենդ գյուղի զորամաս: «Բոլոր տղաների մոտ էլ երևի ծառայության մեկնելիս սկզբում լինում են հակասական զգացողություններ, փորձում են դրանք ցույց չտալ: Բայց երբեք միտք չի ունեցել ծառայությունից խուսափելու, անգամ ուշ մեկնելու առումով: Երբ փոքր էր, մայրիկն ասում էր՝ տղե՛ս, դու բանակ չես գնա, երբ գնաս էլ, պատերազմ չի լինի: Երբ մեծացավ, բանակ չգնալու միտք չի եղել: Ասում էր. «Բոլոր ընկերներս գնում են, ես էլ կգնամ, բա տղա եմ»: Երբ Արմավիրի զորամասում էր ծառայում, կարգապահ զինվորներին շաբաթական մեկ անգամ թույլատրում էին տուն գնալ: Եփրեմը միշտ գալիս էր: Երբ ինչ-որ իրեր էինք իրեն տալիս, որ հետը տանի, արձագանքում էր. «Այնտեղ ամեն ինչ կա, ես ոչ մի բանի կարիք չունեմ»: Առավելագույնը կարող էր ասել. «Լավ, մա՛մ, մի քիչ քաղցր դիր, տանեմ տղերքին»: Երբեք չի դժգոհել, անգամ պատերազմի օրերին իրենից մեկ անգամ բողոք չենք լսել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեռևս Տավուշյան մարտերի ժամանակ իրենց տեղափոխեցին Թալիշ: Այդ ժամանակ մեզ չի էլ ասել, որ իրենց սահմանում էլ կրակոցներ են եղել: Երբ հուլիսյան մարտերը դադարեցին, նոր միայն ասաց, որ իրենց մոտ էլ է լարված եղել, կրակոցներ են հնչել: Այդ ժամանակ նա եֆրեյտորի կոչում էր ստացել: Կորոնավիրուսի շրջանն էր, չէինք կարողանում իր մոտ գնալ: Սեպտեմբերին մի քիչ հանդարտվել էր, ծնողներս պատրաստվում էին, որ ճանապարհ ընկնեն Եփրեմի մոտ: Մայրիկս հաց էր թխում, որ պետք է հետը տաներ: Հետո արդեն պատերազմի լուրը տարածվեց: Զանգահարում էինք Եփրեմին, իր համարին որևէ մեկը չէր պատասխանում: Բնազդաբար կարծես ամեն րոպե զանգում էինք, բայց որևէ նորություն չէինք կարողանում ստանալ: Նաև ասում էին՝ դուք մի զանգահարեք, տղաները կապ կհաստատեն, խառը վիճակ է: Զանգերիցս մեկին պատասխանեցին, ուրախացա, բայց Եփրեմը չէր: Պատասխանող տղան ասաց, որ Եփրեմն իրենից հեռու է, բայց հանգիստ լինենք, ամեն ինչ նորմալ է»:

Պատերազմի առաջին 3-4 օրն ընտանիքը Եփրեմից որևէ տեղեկություն չի ունեցել: «Միայն մի տղա էր մեզ հետ կապ պահում՝ ամեն ինչ նորմալ է, երբ հարմար պահ լինի, ձեզ հետ կապ կհաստատի: Անտանելի ապրումներ ունեցանք այդ օրերին: Եփրեմը զանգեց: Հանգստացրեց բոլորիս՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է, իրենք էլ ապահով տեղում են: Բայց հասկանում էինք՝ տանկիստ է, առաջին գծում, լուրերից հասկանալի էր, թե ինչ է կատարվում: Երբ մերոնք գմփոցների նմանվող ձայներ են լսում, Եփրեմը հանգստացնում է՝ տանկի վրա գործ ենք անում, որ պատրաստ պահենք: Երբեք իրենից խուճապի զգացողություն մեզ չի փոխանցվել: Անհանգստանում էինք, բայց իր մեկ զանգը մեզ ապրեցնում էր: Մեզ ոչինչ չէր ասում, թե ուր տեղափոխվեցին, ինչ է կատարվում, միայն ասում էր, որ լավ է: Պատերազմի ժամանակ իրենից նկար ստացանք, կամավորներ էին գնացել իրենց մոտ, նկարվել էին: Սիրունացել էր, փոխվել, մի տեսակ հանգստացանք այդ նկարից հետո»:

Հոկտեմբերի 19-ի երեկոյան մայրիկը զանգահարում է Մարիամին և հայտնում, որ Եփրեմը վիրավոր է: «Իր մոտ ընկերը զանգել էր, ասել, որ Եփրեմը վիրավոր է, բերում են Երևան: Զանգահարում էինք բոլոր հիվանդանոցները, փնտրում իրեն, բայց Եփրեմից որևէ նորություն չկար: Մինչև հոկտեմբերի 24-ը փնտրել ենք իրեն: Մայրիկս ասում էր՝ եթե իմ տղան իր աչքերը բացեր թեկուզ մի պահ, ինձ կզանգեր: Հիվանդանոցներ էինք գնում, բայց մեզ չէին թողնում ներս մտնել՝ ասելով, որ այդ անուն-ազգանունով զինվոր իրենց մոտ չկա: Սկսեցինք նկարով փնտրել, մի տղա գրեց, որ Եփրեմը մահացել է: Մեր հարազատները սկսեցին նրան այլ տեղերում փնտրել: Եվ գտան: Այդ օրերին հայրիկը նաև Արցախ գնաց, իրեն ասում էին՝ մի գնա, այստեղ փնտրիր, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չէին տալիս: Եփրեմի հագուստի վրա այլ անուն էր գրված, դրա համար չկարողացանք հիվանդանոցներում իրեն գտնել: Բայց հոկտեմբերի 24-ին ամեն ինչ փլուզվեց»: Եփրեմի մահը գրանցվել է հոկտեմբերի 21ին Երևանի հիվանդանոցներից մեկում: Մարտի դաշտում նա ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Ապրելու ուժի մասին: «Ցավը չի մեղմանում: Մեզ՝ երեք քույրերիս ուժ են տալիս, վատ մտքերից ցրում մեր երեխաները: Բայց որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի: Ցավը քեզ կրծում է, ուտում, չես կարողանում այն արտահայտել, խեղդում ես քո մեջ, սովորում այդ ցավին, համակերպվում դրա հետ, և այն քո մի մասն է դառնում: Պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ: Մեր հայրական տան ուրախությունը դարձան մեր փոքր քույրիկի երեխաները: Պատերազմից հետո նրանք տեղափոխվեցին այնտեղ, որ մեր ծնողները մենակ չմնան: Մեր փոքր քույրիկի աղջիկն ունի Եփրեմի կապույտ աչքերը, նրա՝ անհավանական գույնի մազերը: Մեր կարոտը, կարծես, իրենից առնենք: Իսկ տղային քույրիկս Եփրեմ անվանակոչեց: Մեր հայրական տանը միշտ կկանչեն Եփրեմի անունը: Ոչ մի բան չի լրացնում մեր եղբոր բացը: Միշտ ասում եմ՝ եթե մենք երեք քույրերով կանք, մեր եղբայրն էլ մեզ հետ է»:

Հ. Գ. - Տանկիստ, եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Սոլակ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս
Ամենադիտված