Ուժի մեջ է մտել Պուտինի հայտարարած հրադադարը
Ռուսաստան
Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ եռօրյա զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն ուժի մեջ է մտել մայիսի 8-ին: Համապատասխան առաջարկը ՌԴ նախագահը հնչեցրել է ապրիլի 28-ին, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարը գործում է մայիսի 7-ից 8-ը զրոյական ժամից մինչև մայիսի 10-ից մինչև 11-ը զրոյական ժամ:
Պուտինի որոշման համաձայն՝ այդ ժամանակահատվածում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են։ Սպասվում է, որ ուկրաինական կողմը պետք է «հետևի այդ օրինակին»։ Ընդ որում, հրադադարի խախտման դեպքում կտրվի «համարժեք և արդյունավետ պատասխան»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ