Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ-ի մտադրությունները
Վերլուծական
Լրագրող Լուկաս Լեյրոսը infoBRICS պարբերականի համար հրապարակված հոդվածում բացահայտել է Ուկրաինայի հակամարտության հարցում ԱՄՆ-ի մտադրությունները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երբեք նպատակ չի ունեցել հասնել Կիևի հաղթանակին, այլ այն օգտագործել է Ռուսաստանին ապակայունացնելու համար։
«Արևմուտքը երբեք պատերազմում «հաղթելու» մտադրություն չի ունեցել։ Ընդհակառակը, ՆԱՏՕ-ն միշտ իմացել է, որ Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմում հաղթելն անհնար է՝ հաշվի առնելով Մոսկվայի միջուկային զինանոցը», - ընդգծել է մեկնաբանը։
Որպես իր խոսքերի հաստատում նա մեջբերել Է Եվրոպայում Կենտրոնական հետախուզական վարչության գործողությունների ղեկավար Ռալֆ Գոֆի հայտարարությունը Times-ին տված հարցազրույցում, որը խոստովանել է, որ ԱՄՆ-ն երբեք Կիևին բավարար քանակությամբ զենք չի տրամադրել հաղթանակի համար: Լեյրոսը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ձգձգում էր զենքի մատակարարումն Ուկրաինա՝ վախենալով իրավիճակի վերահսկողությունը կորցնելուց: Նա նախատեսում էր անկայունություն ստեղծել Ռուսաստանի հետ սահմանին և հետաձգել բազմաբևեռ աշխարհի ձևավորումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ